Պարզվել է ոռոգման խողովակի միջից դուրս բերված, գլխատված դիի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

դի

Ոստիկանությունը պարզել է, որ հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված երկաթա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին էր դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ.-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ.-ն, 1 օր առաջ տանից դուրս է եկել անտառ գնալու նպատակով և չէր վերադարձել։

1

Նույն օրը քաղաքացու կողմից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որը հայտնել է, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել է տղամարդու հագուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։ Նշված վայր են ժամանում ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հրավիրում են Վարդիթեր Գ.-ին։ Վերջինս էլ հայտնում է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։

1

Նույն օրը՝ որպես անհայտ կորած, սկսվում են որոնողական աշխատանքներ Վազգեն Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դիակի հայտնաբերումից հետո քննիչի որոշմամբ նշանակվում են մի շարք փորձաքննություններ, ու արդեն դիակի ճանաչման նպատակով դիահերձարան է հրավիրվում Վարդիթեր Գ-ն, ով արդեն տեղում իրավապահներին հայտնում է, որ նա իր ամուսինն էր։

1

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հուլիսի 28-ին առեղծվածային դեպք էր տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։

1

Փրկարարները հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել էին մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։ 

--00—ԼՄ