Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի վագոն-տնակում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

հասարակական

Հունիսի 25-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։58-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասում բնակելի վագոն-տնակ է այրվում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ և Գյումրիի թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

--0--ԿԿ