Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

Ամրամ

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ առաջիկա արտահերթ նիստին:

«Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը…

Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն, որն արտահայտվելու է օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության մի հատվածի լիազորությունների ապօրինի դադարեցմամբ:

Գործընթացին լուռ հետևելն առաջացնում է առանձին հանցակազմ…»,-գրել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 13:00-ին գումարվելու է խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում երկրի մայր օրենքը փոփոխության ենթարկելու հարցն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ շրջանառության մեջ են դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով նախատեսում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն նշանակվել ՍԴ նոր անդամներ: