GPS սարքերով Կապանի, Գորիսի բարձունքները թշնամուն տվողը ենթարկվելու է պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ամրամ

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սյունիքում բարձունքները թշնամուն հանձնելու որոշմանը։

Գրառումը՝ ստորև․

«Այն անձինք, որոնք անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։

Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում»։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Սակայն բախումները լիակատար չեն դադարել: Հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մազրում, այսօր GPS-ով սահմանազատում կարվի:

--00—ԼՄ