Վարչապետը Արթուր Ջավադյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

ջավադյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Մարտին Գալստյանը։ 

--00—ԼՄ