Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ֆֆ

Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որոնք նախկինում այդտեղ չէին, գրել է «Ազատություն»-ը։

Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում  Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Նա  փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից․

«Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է։ Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով «կռասկած»՝ կեսից վերև», - ասել է Հարությունյանը։ 

Ըստ նրա՝ տեղանքն արդեն վտանգավոր է։

--00—ՍՊ