Անբարենպաստ եղանակի պատճառով փակված՝ դեպի Լարս տանող ճանապարհը կրկին բաց է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

մառախուղ

Ռազմա-վրացական ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցնբերի համար, այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:

Երևանի ժամանակով 12:00-ից այն աշխատում է բնականոն ռեժիմով:

Այս ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր նախօրեի առավոտյան՝ Վրաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Ռազմա-վրացական ճանապարհը ցամաքային միակ երթուղին է, որը Ռուսաստանին կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ: