ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով. РБК

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

.

ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. նա անցել է հեռահար աշխատանքի: Հիվանդությունը թեթև ձևով է ընթանում. հոսպիտալացման կարիք չկա: Այս մասին РБК-ին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Ուսաչովան:

Մամուլի քարտուղարկի փոխանցմամբ՝ նախարարը տանն է, աշխատանքային խորհրդակցություններն անցկացնում է տեսակոնֆերանսի ռեժիմով, առցանց ձևաչափերով մասնակցում է հանդիպումներին և բանակցություններին: