Հարգելի՛ վարչապետ, ո՞վ է Ձեր կոնսուլտանտը, ո՞վ էր ասել, որ մայիսին կվերջանար այս ամենը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News       

«Ասում էին՝ մենք մինչև մարտ չենք կարող տնտեսությունը կասեցնել։ Հարգելի՛ վարչապետ, մարտ ամսին դա չգիտեի՞ք, ո՞վ է եղել Ձեր կոնսուլտանտը, ո՞վ է Ձեզ ասել, որ մայիսին կվերջանար այս ամեն ինչը։ Ես մարտին գոռում, ասում էի՝ էս ո՞ւր ենք գնում։ Բոլորին փակելով՝ գնում էինք վիրուսն արմատախիլ անելու, բայց այն շարունակում էր տարածվել։ Մենք արգելակել ենք իմունիզացված բարիերների ձևավորման մեխանիզմը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։ 

Բժշկի կարծիքով՝ շատ կարևոր է իմունիզացված բարիերի առկայությունը, ինչն արդեն տարբեր երկրներ գործի են դնում։ 

«Վակցինա հայտնաբերելու պես մի բան է իմունիզացված բարիերի առկայությունը, շատ զորավոր է։ Այս ամբողջ պրոցեսը դոմինոյի պես մի բան է։ Համաճարակը ոչնչացնելու համար հերիք է՝ 1000 հոգի հիվանդանա և լավանա, վարակի տարածման տեմպը միանգամից կթուլանա», - նշել է բժիշկը։

Մանրամասները՝ տեսանյութում։