ԱՆ-ին ստիպում են 1.5 մլն դոզա սպառել. ավելի անլուրջ վերաբերմունք է, քան խաղ ու պարը. Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

«Դժվար է վերցնել և թիրախային խումբը պատվաստել։ Դրա համար ԱՆ-ն կարծես խնդիր է լուծում․ենթադրենք 1 մլն դոզա պատվաստանյութ սպառել, ում ուզում ես՝ պատվաստի, մենակ թե պատվաստի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

Նրա խոսքով, 50-ը լրացած անձինք և, անկախ տարիքից, քրոնիկական հիվանդություն ունեցող՝ դիաբետիկներ, սիրտանոթային խնդիրներով մարդիկ, ովքեր այդ հիվանդության սուր փուլում չեն, թող պատվաստվեն, որովհետև նրանց հարվածելիս կորոնավիրուսը շատ մեծ վնասներ է հասցնում, ընդհուպ մինչև մահ, Իսկ մյուսներին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը այդքան էլ մեծ վնասներ չի հասցնում, նրանք թող արդեն իրենք, սեփական հայեցողությամբ որոշեն՝ պատվաստվե՞լ, թե՝ ոչ։

«Բայց եթե իմ ձեռքը իշխանություն լիներ, տարեցներին, քրոնիկական հիվանդներին միգուցե անգամ հարկադրեի պատվաստվել»,-ասել է Մանասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: