Ծիծեռնակաբերդի մեր այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ․ Միհրան Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News    

Միհրան Արփի

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երգիչ Միհրան Ծառուկյանն ու կինը՝ երգչուհի Արփի Գաբրիելյանն այցելել են Հայոց Ցեղասպանության հուշահամալիր։ Այս առնչությամբ երգիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի մեր այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ՈՉ Այսօր ։
Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից , փոխարենը հպարտանան որ Հայոց Ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով , աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին , իսկ մեր թշնամիները ամեն ինչ անում են , որպեսզի սոց հարթակներում ոչ մի հիշեցում և ոչ մի հիշատկում չլինի Հայոց Ցեղասպանության մասին ։
Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր ՄՏԱԾԵՔ սիրելի Հայեր» ։