«Մարտիկ»-ը COVID 19-ի դեմ պայքարի համար ՀՀ-ին փոխանցել է 50, ԱՀ-ին 25 հազար ԱՄՆ դոլար

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News 

աջակցություն

Կորոնավիրուսային  հիվանդության (covid-19)   կանխարգելման  եվ  հաղթահարմանն  ուղղված  միջոցառումներին աջակցելու  նպատակով  «Մարտիկ» հիմնադրամը  Հայստանի փոխանցել է 50, իսկ Արցախին 25 հազար ԱՄՆ դոլար:

« Նոր  կորոնավիրուսային  հիվանդության (COVID-19)  հետևանքով  ՀՀ-ում  հայտարարվել է արտակարգ  դրություն,  իսկ Արցախի  Հանրապետությունում՝արտակարգ  իրավիճակ: Հիմք  ընդունելով՝  «Մարտիկ» հիմնադրամի նպատակներն  ու  խնդիրները  հոգաբարձուների խորհուրդը  14.04.2020թ-ին  որոշել  է  «Մարտիկ »  հիմնադրամի  մայր  գումարից  ՀՀ-ին  տրամադրել  50 000  (հիսուն հազար)  ԱՄՆ դոլարին  համարժեք  ՀՀ դրամ՝  փոխանցեով  ՀՀ  գանձապետական 00005001947  հաշվին:  Իսկ  Արցախի  Հանրապետությանը   տրամադրել  25 000 (քսանհինգ հազար) ԱՄՆ  դոլարին  համարժեք  ՀՀ դրամ՝  փոխանցելով  «Արցախբանկ»  ՓԲԸ  223000612211100 հաշվին»,- հայտնել են հիմնադրամից: