Սոված երեխաների վիդեոներ եմ ստանում, պոպուլիզմ, «աչոկ» հավաքելու խնդիր չէ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է՝ տարբեր քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որում վերջիններս տեղեկացնում են, թե գործատուները պարտադրում են աշխատողներին իրենց հաշվեհամարներին փոխանցված սոցիալական աջակցության գումարից բաժին հանել տնտեսվարողներին։

Պատգամավորը զգուշացրել է, որ հետևողական է լինելու խնդրին և բացահայտելու է հանցագործությունները։

Զոհրաբյանը, կրկին անդրադառնալով հարյուրավոր քաղաքացիների սոցիալական աջակցություն ստանալու իրեն ուղղված նամակներին, ընդգծել է, որ դրանք պոպուլիստական հայտարարություններ չեն։
«Մենք չենք չարախնդում։ Ամո՛թ, ստեղծված իրավիճակում այն քաղաքական ուժին կամ գործչին, որ կփորձի չարախնդալ, կփորձի ստեղծված իրավիճակում բոնուսներ քաղել։ Ինձ ուղարկում են սոված երեխաների վիդեոներ և այստեղ պոպուլիզմ չկա, «աչոկ» հավաքելու խնդիր չկա»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։