ԱԺ մեծամասնությունը Փաշինյանին կընտրի վարչապետ, եթե պայմանավորվածությունը խախտվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ի՞նչ է տալու, երբ ԲՀԿ-ն կամ ԼՀԿ-ն խախտեն, այսպես կոչված, քաղաքական պայմանավորվածությունը և առաջադրեն վարչապետի թեկնածու։ Լինելու է այն, որ ԱԺ մեծամասնությունը նորից Փաշինյանին կառաջադրի վարչապետի թեկնածու ու կընտրի նրան։ Արդյունքում՝ մեկ տարի հնարավորություն չենք ունենա խորհրդարանը լուծարել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան այն հորդորներին, թե ԱԺ ընդդիմադիրները պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու և ընտրեն նրան։

Խոսելով ընտրությունների մասին՝ պատգամավորը նկատել է, որ դրանք շատ ծանր են անցնելու։ Նա համակարծիք չէ, որ իշխող թիմը խնդիր չի ունենա։

«Փաշինյանը թող չմտածի՝ խնդիր չունի։ Նա լրջագույն խնդիր ունի։ Ամենանողկալի, քարոզչական ամենակեղտոտ ընտրություններն են լինելու։ Նա քաղում է այն, ինչ ցանել է։  

Ընտրությունը պարզ է՝ կա՛մ դու հայ ես, կա՛մ քվեարկելու ես հայի դեմ՝ Նիկոլի օգտին»,- ասել  է նա։

Զոհրաբյանը հերքել է մամուլում տարածվող տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիա կկազմի։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ