Իրանում ապրիլի 14-ին կորոնավիրուսի նոր 1574 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

կորոնավիրուս

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ երկրում ապրիլի 14-ին կորոնավիրուսի նոր 1574 դեպք է գրանցվել։ 

«Վարակակիրների թիվն ավելացել է 1.574-ով , ընդհանուր՝ 74.877։  Մահացածների թիվն ավելացել է 98-ով, ընդհանուր՝ 4.683։ Ծանր վիճակում է գտնվում 3.691 անձ։ 

Ապաքինվածների թիվն ավելացել է 2.146-ով, ընդհանուր՝ 48.129։ Մինչ այժմ թեստավորվել է 287․359 անձ»,- հայտնում են դեսպանությունից։