Կարմրավան գյուղի մոտակայքում արգելափակված 50 ավտոմեքենաներից 30-ը դուրս են բերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

աին

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին, ժամը 11:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են (մոտ 50 հատ) արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա, 47 ուղևորի տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ, իսկ 6 ուղևորի՝ Գյումրի քաղաք: