Մեքենան գլորվել է ձորը. վարորդը՝ տեղում, ուղևորը՝ հիվանդանոցում, մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Մարտի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի հարակից «Արտաժան» հանդամասում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ շուրջ 20 մ գլորվել ձորը. «ՈւԱԶ-ի» 47-ամյա վարորդը և երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 51-ամյա վարորդ Վասիլ Մամաջանյանը մահացել է տեղում, իսկ 68-ամյա Գալինա Ղազարյանը մահացել է հիվանդանոցում:

Կատարվում է քննություն։