Բադասյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ․ թեման հանրաքվեն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Ջիանո

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ։

«Այսօր, իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,-գրել է Բադասյանը: