Բելառուսը բարձրացրել է նավթի սակագները ՌԴ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

2020 թ.-ի փետրվարի 1-ից Բելառուսում «Դրուժբա» գլխավոր գազատարով Ռուսաստանից Եվրոպա տարանցիկ նավթի սակագները կբարձրանան 6,6 տոկոսով: Այս մասին ասված է հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության (MART) հաղորդագրության մեջ:

Սակագնի բարձրացման չափը որոշվել է` հիմնվելով Ռուսաստանում 2020 թվականի գնաճի կանխատեսման վրա (3,6 տոկոս), որին ավելացվել է 3 տոկոսային կետ։

Նշվում է, որ բելառուսական կողմի առաջարկությունները չեն ընդունվել, հետևաբար, սակագները նախորդ պայմանավորվածությունների համաձայն են բարձրացվել: