Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

քաղաքական

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Բելառուսի Գոմելի մարզ, որտեղ բանակցություններ են տեղի ունենալի Ռուսաստանի պատվիրակության հետ։

Ուկրաինական պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԿԿ