Ռուսաստանն ու Բելառուսը փակեցին սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

սահման

Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել փակել Բելառուսի հետ սահմանը՝ մարդկանց տեղաշարժի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանի 14 ցամաքային սահմանից բաց կմնան միայն երկուսը՝ Ադրբեջանն ու Ֆինլանդիան։

«Մենք հնարավոր ամեն բան կանենք այս նոր սպառնալիքից երկիրը պաշտպանելու համար։ Կձեռնարկենք համապարփակ միջոցառումներ, որպեսզի առաջին հերթին թույլ չտանք կորոնավիրուսի զանգվածային տարածում»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։

Բեռնափոխադրումները երկու երկրների միջև կշարունակվեն։

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք:
Հանրագումարով հաստատված է 30 դեպք:
Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում վարակակիր է 170 հազար 726 մարդ, մահացածների թիվն անցել է 6 հազար 526-ը, ապաքինվել է 77 հազար 835-ը։  Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 157 երկրում։