5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկերն» է: Էքսպոյի շրջանակում Ակբա Լիզինգը կներկայացնի լիզինգային շուկայի լավագույն առաջարկները։

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը համարվող փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ տնտեսվարողների ու ֆերմերների համար Ակբա Լիզինգը երկարաժամկետ և հուսալի գործընկեր է. ընկերությունը միայն վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ է ներդրել Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Ակբա Լիզինգը վերջին հինգ տարիների ընթացքում եռապատկել է կնքված պայմանագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտադրական հզորությունների ընդլայնմանը։

Ակբա Լիզինգն ակտիվորեն ֆինանսավորում է նաև «կանաչ» նախագծերը՝ Հայաստանում խթանելով էներգաարդյունավետ և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված լուծումների ներդրումն ու տարածումը:

Միայն նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 17.3 միլիարդ ՀՀ դրամի «կանաչ» նախագծերի ֆինանսավորում՝ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո գրանցելով բարձր արդյունքներ։ «Կանաչ» նախագծերի շրջանակում  լիզինգի պորտֆելը կազմում է 42.53 միլիարդ ՀՀ դրամ, ինչը Ակբա Լիզինգի գործող լիզինգի պորտֆելի ավելի քան 43%–ն է։

Ստեղծման առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում պահելով նորարարական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը՝ Ակբա Լիզինգը նշանակալի ներդրում ունի Հայաստանի գյուղատնտեսական պարկի թարմացման գործում։ Ընկերությունը շարունակում է ֆինանսավորել ժամանակակից տեխնիկայի և մեքենաների ձեռքբերումը՝ նպաստելով ոլորտի արդյունավետության և մրցունակության բարձրացմանը։

2024-ի ավարտին Ակբա Լիզինգի լիզինգային պորտֆելի և ֆինանսավորված, բայց ճանապարհին գտնվող գույքերի հանրագումարը կազմել է շուրջ 120 միլիարդ ՀՀ դրամ։

Ակբա Լիզինգը վարկային կազմակերպությունների շրջանում առաջին հարկատուն է։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

–00—ՍՊ