Ռուս նախկին ֆուտբոլիստը Թիկնիզյանին հորդորել է կենտրոնանալ միայն Լոկոմոտիվի վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Ռուս նախկին ֆուտբոլիստ Ռոման Շիշկինը խոսել է այս մրցաշրջանում Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղի մասին։

«Պատահում է, որ ֆուտբոլիստը հիանալի հատված է անցկացնում, հետո ինչ-որ բան է տեղի ունենում։ Թիկնիզյանն ունիվերսալ ֆուտբոլիստ է։ Նա կարող է խաղալ ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման գծում։ Երբ շատ լուրեր են պտտվում, դա կարող է հոգեբանորեն ազդել ֆուտբոլիստի վրա։ Չեն կարող մտնել Նաիրի գլխի մեջ։ Այժմ նա միշտ չէ, որ խաղադաշտ դուրս է գալիս։

Բայց նման բաներ պատահում են, երբ ֆուտբոլիստը ցանկություն ունի լքել ակումբը, և տարբեր խոսակցություններ են շրջանառվում։ Նաիրը պետք է կենտրոնանա մարզումների և իր աշխատանքի վրա։ Նա բավականին երիտասարդ է և կարող է ինքն իրեն դրսևորել։ Կարծում եմ՝ նրան ամեն ինչ դուր է գալիս նույն այդ «Լոկոմոտիվում»։ Ակումբում նրա նկատմամբ վերաբերմունքը նորմալ է։ Այնպես որ Նաիրը հիմա պետք է կենտրոնանա «Լոկոմոտիվի» վրա», – ասել է Շիշկինը Championat.com-ի հետ զրույցում:

–00—ՅՄ