Չինաստանում երեք բժիշկ է ապաքինվել կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

վիրուս

Չինական Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակված երեք բժիշկ ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից։ Նրանք դեռ բժիշկների հսկողության տակ են։

Տվյալների համաձայն՝ հիվանդներից կորոնավիրուսով վարակված 14 բժիշկ կա, որոնցից 11-ի կյանքին վտանգ չի սպառնում։  

 Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով 106 մարդ է զոհվել, վարակվածների թիվը հասնում է 4515-ի, 60 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։