Հայաստանում կորոնավիրուսի 124 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 87 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

կորոնավիրուս

Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205450 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 6 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 877 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  267-ի։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 267 է:

--00--ԱՀ