Ընդգծվել է բոլոր արաբական երկրների հետ ՀՀ համագործակցությունը և ընդհանուր առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

photo_2024-04-19_17-22-56

Ամփոփելով ապրիլի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն՝ նշենք, որ այցը պատմական էր՝ կայանալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, իսկ օրակարգը հագեցած էր ոլորտային տարբեր ուղղություններով հանգամանալից քննարկումներով.

🔹կայացել են նախարար Միրզոյանի հանդիպումները Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի, Էկոնոմիկայի և պլանավորման, ինչպես նաև կրթության նախարարի հետ,

🔹փոխնախարար Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ:

Բոլոր հանդիպումների ժամանակ երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել զարգացնել ՀՀ և ՍԱ միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և մեծ ներուժ ունեցող ոլորտներում՝ հիմնվելով հարաբերությունների զարգացման յուրովի «ճանապարհային քարտեզի» վրա:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին, այդ նպատակով ներդրումների ապահովմանը՝ որպես տնտեսական զարգացման ու կայունության ապահովման կարևոր գործոն:

Ընդգծվել է նաև բոլոր արաբական երկրների հետ ՀՀ խորացող համագործակցությունը՝ հիմնված հայ և արաբ ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, փոխադարձ համակրանքի և ընդհանուր առաջնահերթությունների վրա:

Այցի ավարտին նախարար Միրզոյանը նաև հարցազրույց է տվել տեղի առաջատար պարբերականի, որը կներկայացնենք լրացուցիչ:

--00—ՅՄ