Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

h

Իսրայելը «սահմանափակ» հարվածներ է սկսել Իրանի ուղղությամբ։ Հաղորդվում է Սպահան քաղաքի օդանավակայանի շրջանում պայթյունների մասին։

Իրանական ԶԼՄ-ները հաստատել են Սպահանի օդանավակայանի և բանակի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը․ ՀՕՊ-ը մի քանի նահանգներում ԱԹՍ-ներ է որսացել։ 

Ըստ տեղեկությունների՝ Իսրայելը թիրախավորել է Իրանի միջուկային օբյեկտները: Հարվածների մի մասը Սպահանի Ուրանի հարստացման կենտրոնի ուղղությամբ են: Սակայն, ըստ իրանական Tasnim գործակալության, Սպահանում Իրանի միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են, CNN-ը նույնպես հայտարարել է, որ Իրանում միջուկային օբյեկտները Իսրայելի հարվածների թիրախ չեն եղել։

Իրանցի պաշտոնյան միաժամանակ հայտարարել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն օգտագործվել, իսկ պայթյունների ձայները ՀՕՊ-ի աշխատանքի հետեւանք են։ Իրանին հարվածելու մասին հաղորդագրությունների ֆոնին Իսրայելի հյուսիսում օդային տագնապի ազդանշաններ են։ 

--00—ՍՊ