ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

դ

Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադառնալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը․

«Մենք ցանկանում ենք Ադրբեջանին տեսնել վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է որոշակի զիջումների գնան և կատարեն մի շարք պահանջներ», - ասել է Քրիստոֆերսենը՝ Turan-ի հետ զրույցում:

Հարցին, թե ինչ զիջումների մասին է խոսքը, Քրիստոֆերսենն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն վեհաժողովի հետ եւ պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անարգել աշխատանքի համար, այդ թվում՝ այցեր բանտեր։ Ադրբեջանը նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։

Անցած տարվա հունիսի 3-7-ը Ադրբեջանում գտնվող Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չեն տվել այցելել քաղբանտարկյալներին:

Լիզ Քրիստոֆերսենը նշել է, որ թեև Ադրբեջանի արդարադատության նախարարը խոստացել էր, որ իրենց նման հնարավորություն կտան հաջորդ այցի ժամանակ, բայց նաև այն ժամանակ՝ անցյալ տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել այնտեղ գնալ:

Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողների՝ Ադրբեջանում ազատ աշխատանքի արգելքըև ԵԽԽՎ մյուս զեկուցողներին երկիր չթողնելը, ինչպես նաև Արցախի նկատմամբ ագրեսիան պատճառ են դարձել 2024 թվականի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու։ Ադրբեջանը մեկ տարով զրկվել է կազմակերպության աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից։

--00—ՍՊ