ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1135116

Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone) գիրք-ալբոմի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գիրք-ալբոմը, որտեղ լուսանկարներով և համառոտ ստուգաբանությամբ ներկայացված են  Սյունիքի շարք գավառների և ԼՂ-ի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները, հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։

Շնորհանդեսի բացմանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ արդիական ու կարևոր համարելով աշխատությունը, համոզմունք հայտնեց, որ գիրքը ոչ միայն հուշարձանների պահպանման խնդիր է դնում, այլ նաև՝ վտանգված հուշարձանների փաստարկման, վավերագրման և այս աշխարհին հասանելի դարձնելու։

«Մենք պետք է ոչ միայն հպարտանանք, որ ունենք այսպիսի պատմամշակութային ժառանգություն, այլ պետք է փորձենք ամեն կերպ այդ ժառանգությունը պահպանել, ներկայացնել, հանրահռչակել և, ցավոք, շատ դեպքերում նաև փրկել»,- ընդգծեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ