Օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

LouWIU0faB4gHGjTovYDIHYdx2EHVKIKmSoCjwzf

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 88 կողմ ձայն:

Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսված է ապրիլի 16-ին:

--00—ՅՄ