COVID-19-ից մահացածներին այսուհետ կդիահերձեն․ ԱԺ-ն կողմ քվեարկեց նախագծին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

նկար

ԱԺ-ն արտահերթ նիստի ժամանակ 76 «կողմ», 8 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին ևս կդիահերձեն:

Հիշեցնենք՝ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Նոր նախագծի համաձայն՝ հանվում է այդ վարակի պատճառով մահացածին չդիահերձելու այդ արգելքը:

--00—ԼՄ