Էկոնոմիկայի նախարարն ու Ավստրալիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական կապի ամրապնդման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

l-0x85wh-2048x1194z-0.3838

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը

Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

Հանդիպման սկզբում նախարարը ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և որոշ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ավստրալական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել երկու երկրների միջև առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ, որից հետո անդրադարձել է նաև Ավստրալիայում հայկական սփյուռքին՝ համագործակցության ձևավորման և զարգացման համատեքստում կարևորել նրանց մասնակցությունը:

Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար։

--00—ՅՄ