Երևանում 1,5 տարեկան տղան պատուհանից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Screenshot_6

Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան գտնվում է ծանր վիճակում, բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Հերացու հիվանդանոցի ռեոնիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ երվանդ Նիկոյանը: Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան է և տղա: Պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցից: Արդեն Ե. Նիկոյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան կազիրյոկի վրա, որտեղից էլ ընկել է գետնին: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում  փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը:

--00—ՅՄ