ՀՀ-ն շնորհակալ է ԵՄ-ին՝ 1,6 մլրդ եվրո արժողությամբ հանձնառության համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

ՀՀ կառավարությունը շնորհակալ է ԵՄ-ին՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1.6 մլրդ եվրո արժողությամբ հանձնառության համար Հայաստանը գիտակցում է, որ ԵՄ-ն ըստ արժանավույն է գնահատում ՀՀ-ի գրանցած առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում։ Այս մասին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Ըստ փոխվարչապետի՝  դրա վառ ապացույցն է այն, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենալայնածավալ աջակցություն ստացած երկիրն է

«Աջակցությունն ուղղվելու է կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած 5 առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը։»։

Գրիգորյանը հադիպմանն անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին և նշեց՝ որպես առաջնահերթ գերակայություն՝ կարևորում են Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների անհապաղ վերադարձը․

«Այն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում»։

 --00—ՄՀ