Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխության վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

05-7-768x512

Ապրիլի 8-ից 10-ը Վրաստանում տեղի է ունեցել «Եվրոպական Միության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրացական փորձի դիտարկում» աշխատաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունների ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։

Աշխատաժողովն իրականացվում էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED)։

Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Վրաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն: Աշխատանքային հանդիպում են ունեցել Հանրային ծառայությունների զարգացման գործակալության և Միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են կենսաչափական փաստաթղթերի անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, միգրացիայի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։

Մասնակիցները Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների պալատում ծանոթացել են կենսաչափական փաստաթղթերի թողարկման գործընթացին, ծառայությունների մատուցման միասնական համակարգին փաստաթղթերի շրջանառությանը տրամադրման գործընթացներին:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև ԵՄ հետ Վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկին եւ ընդհանուր պլանավորմանը, գործընթացի աշխատանքային հիմնական հարցերին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, քննարկվել են օրինական և աշխատանքային միգրացիայի վրա վիզաների ազատականացման ազդեցությունը, օրենսդրական կարգավորումներն ու փոփոխությունները։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակիցները հանդիպել են Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչության աշխատակիցների հետ: Քննարկվել են սահմանների համալիր կառավարման, միգրացիոն հոսքերի կառավարման, ապաստանի և ռեադմիսիայի, անօրինական միգրացիայի կազմակերպման և թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքերը։

--00—ՅՄ