Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Պալմա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

1.thumb_

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-23-ը կգործուղվի Իսպանիա: Պալմա քաղաքում պատվիրակությունը կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԺ աշխատակիցներ, այդ թվում՝ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և այլք:

--00—ՅՄ