Սուբվենցիոն ծրագրերով Արմավիրում շարունակական կերպով կենսական նշանակության խնդիրներ են լուծվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

1134411

Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով շինարարություն է ընթանում ընդհանուր առմամբ 175 օբյեկտում, իսկ իրականացվող աշխատանքները վերաբերում են տարբեր ենթակառուցվածքների բարելավմանը, ինչի արդյունքում տարբեր բնակավայրերում, մեծ մասը՝ գյուղական, կենսական նշանակության խնդիրներ կլուծվեն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

«Անցած տարվա աշխատանքների մի մասն ավարտվել է, որոշներն, օրացուցային գրաֆիկից կախված, տեղափոխվել են 2024 թվական։ Սրան գումարվել են նաև շուրջ 10 միլիարդ դրամ ծավալով 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերը, որոնք ևս ընդգրկում են տարբեր ուղղվածությամբ աշխատանքներ՝ կախված համայնքների առաջնահերթություններից»,-մանրամասնեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ չնայած սուբվենցիոն ծրագրերով հատկացված գումարը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է, սակայն աշխատանքների ծավալը շատ ավելին է, քան 2023 թվականին, քանի որ այլ ծրագրերով մեծածավալ աշխատանք է իրականացվում։ Մասնավորապես, բազմաթիվ ծրագրեր կան միայն պետական բյուջեի ֆինանսավորմամբ, որոնք իրականացվում են և՛ Ճանապարհային դեպարտամենտի, և՛ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և՛ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ