Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալներ է նշանակել, ևս երկուսին՝ վերանշանակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Screenshot_5

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարարի տեղեկալներ է նշանակել։ Ըստ այդմ, Նարեկ Հովակիմյանն ու Տաթևիկ Սարգսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Հովակիմյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»։

Մեկ այլ հրամանագրերով՝ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը վերանշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանին վերանշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանին վերանշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում»:

--00—ՅՄ