Նշանակումներ` Արգենտինայի և Գուգարաց թեմերում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

եկեղեցի

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Ատոմ քահանա Ասատրյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արցախի թեմում:

Արժանապատիվ Տ․ Նահապետ քահանա Կարապետյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, հովվական ծառայության է նշանակվել Արգենտինայի հայոց թեմում։

--00--ԱԹ

Տեսանյութեր