Հարյուրավոր մարդիկ մասնակցում են Ոսկեպարի Սուրբ Աստվածածնի ժամերգությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Սուրբ Հարության տոնի առիթով ընթանում է ժամերգություն: Հարյուրավոր մարդիկ Երևանից և հարակից բնակավայրերից ժամանել են Ոսկեպար՝ մասնակցելու ժամերգությանը:

Հիշեցնենք՝ խոսքը գնում է այն հատվածի մասին, որի պատի տակով անմիջապես կանցնի ադրբեջանական սահմանը, եթե Նիկոլ Փաշինյանը հանձնի, այսպես կոչված՝ «ադրբեջանական» 4 գյուղերը:

Մանրամասները՝ տեսանյութներում:

 

 --00—ԱՊ