Այստեղ է վճռվում հայոց կյանքը, նույնիսկ չեմ ասում ապագա կյանքը․ Բագրատ Սրբազանի քարոզը Ոսկեպարում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Capture3

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագից հետո քարոզ է կարդացել, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Այս փոքրիկ տաճարը, ինչպես Աստվածամայրն էր, այսօր իր թևերը տարածել է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Հենց այս տաճարը հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հովանավորը, խորհրդանիշը, ինչպես նաև պաշտպանն ու զորությունը։ Այդպիսով այն կարող է նույնիսկ մեր հաղթանակի խորհրդանիշը դառնալ։ Այստեղ է վճռվում հայոց կյանքը, նույնիսկ չեմ ասում ապագա կյանքը, այլ այսօրվանը, և այսօրվանից բխած գալիքը»,-ասել է նա։

--00—ՅՄ