Կա որոշում սկսել սահմանազատումը Տավուշից, անլուծելի խնդիրներ ենթակառուցվածքների մասով չկա. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Սահմանագծման և սահմանազատման պրոցեսի գործնական փուլի ժամկետների մասով շատ ինֆորմացիա չեմ կարող տալ, քանի որ հանձնաժողովում չկամ, իսկ ենթակառուցվածքների մասով պետք է հասկանալ խնդիր կա, թե ոչ, սահմանին մոտիկ կամ հատող ենթակառուցվածքներ կան, թե չկան։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Տավուշի մարզի հայտնի չորս գյուղերի և սահմանազատման գործընթացի մասին։

Ինչ վերաբերում է Ոսկեպար Փաշինյանի այցից հետո քննարկումներին և որոշումներին, Սանոսյանն ասել է, որ կառավարությունում պարբերաբար քննարկումներ ունենում են տարբեր հարցերի շուրջ․ «Մարզպետը և մարզպետի աշխատակազմը անընդհատ կապի մեջ են բնակչության հետ։ Եթե նոր փոփոխություններ, առաջարկներ լինեն կտեղեկացնենք»,-ասել է նա՝ հավելելով, որ կա որոշում սահմանազատումը սկսել Տավուշից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ