Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան. Reuters

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

1132730

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին կմեկնի Չինաստան՝ այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցությունների․ սա կարող է լինել Կրեմլի ղեկավարի առաջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրների:

Բոլոր աղբյուրներն, ըստ Reuters-ի, հաստատել են Պուտինի այցի մասին տեղեկությունը, սակայն չեն ցանկացել հրապարակել իրենց անունը։ Այցն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի երկրորդ կեսին։ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ Չինաստանի արտգործնախարարությունն առայժմ չի արձագանքել Reuters-ի հարցմանը։

Պատժամիջոցների տակ գտնվող Չինաստանը և Ռուսաստանը վերջին տարիներին խորացրել են առևտրային և ռազմական համագործակցությունը, իսկ 2022 թ․ փետրվարին կողմերը հայտարարել են «առանց սահմանների» գործընկերության մասին, երբ Պուտինն այցելել էր Չինաստան նախքան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ