Կրեմլում չեն բացառում այս տարի Պուտինի այցը Չինաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1106871

2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցելելը հնարավոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Այդ մասին խոսվել է, և ես արդեն ասել եմ, և կարծում եմ, որ այս տարի Պեկին այցելելու հնարավորություն կա», - ասել է նա՝ չնշելով այցի մոտավոր ժամկետները:

--00—ՅՄ