Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք։ Այս մասին Տավուշի մարզի Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա կարող ենք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է սկսելու։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տեսնենք Երևանում, դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»,-ասել է Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ