Տավուշի սպանե՜ր, ընտրե՜ք, դառնում եք դավաճան, թե՝ հրաման չկատարող, գյուղերը չպետք է տալ. փոխգնդապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Հայաստանի Զինված ուժերի Երրորդ բանակային կորպուսը, որ տեղակայված է Տավուշում, ՀՀ բանակի ամենամարտունակ միավորն է, բանակի էլիտան է եղել և դեռ շարունակում է մնալ այդպիսին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոգնդապետ, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

Պահեստազորի սպան իր մարտական ծառայության հիմնական հատվածն անցկացրել է հենց Տավուշի դիրքերում ու նկատում է, որ այսպես կոչված «ադրբեջանական էքսկլավների» հանձնումն ունենալու վատթարագույն հետևանքներ ոչ միայն անվտանգային բնագծերի, այլ նաև բնակավայրերի համար։

«Դրա հետևանքով գյուղեր են դատարկվելու։ Ուստի Տավուշի կորպուսի ողջ անձնակազմը՝ զինվորից մինչև դասակի ու կորպուսի հրամանատար ունի ընտրություն՝ չկատարել Նիկոլ Փաշինյանի հրամանն ու դառնալ «հանցագործ», կամ էլ կատարել և դառնալ ազգի դավաճան», - ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ