Լուիս Բոնոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

befunky_collage_2024_03_18t154214_191.thumb_

Մարտի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։

Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ասպեկտները։

Բայրամովը խոսել է Մյունխենի և Բեռլինի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքների և խաղաղության հաստատման գործընթացում Ադրբեջանի ակնկալիքների մասին։ Նա Բոնոյի ուշադրությանն է ներկայացրել Բաքվի դիրքորոշումը խաղաղության գործընթացի մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք բաց են մնում։

--00—ՅՄ