Մեզ ուզում են տանել պատերազմի, որ հետո փրկություն խնդրեն ՀՀ ինքնիշխանության հաշվին. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

«Ես չէի ուզի դավադրաբանական դատողություններ անել և կապեր տեսնել, բայց, այնուամենայնիվ, չեմ կարող չարձանագրել, գոնե փաստի մակարդակով, որ որոշ մարդկանց դիրքորոշումները Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում զարմանալիորեն գրեթե իդենտիկ են։ Այն է՝ ՀՀ-ն  չունի սահմաններ, որոնք խախտելով կարելի է միջազգային իրավունք խախտել։ Հայաստանը պետք է թույլ տա երկրներին օգտագործել իր տրանսպորտային ենթակառուցվածքները այնպես, ինչպես իրենք են ուզում, այդ թվում՝ նաև երրորդ երկրների ուժեր տեղակայելով»։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հնչեցված կարծիքներին։

Միրզոյանը նշեց նաև, որ նման մտքեր արտահայտողները փորձում են այնպես զարգացնել նարատիվները, որ Հայաստանին ներքաշեն նոր կոնֆլիկտի մեջ։

«Նրանք փորձում են Հայաստանին ներքաշել նոր կոնֆլիկտի, պատերազմի մեջ, որը առիթ կտա այն երկրներին որոնք դա պլանավորում են , շարունակել ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիան»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԼՀ