Այսօր բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց մեղքերը բարդում են բանակի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

27546609_0_103_1981_1217_1920x0_80_0_0_2cf8074ad7225f1ac9bc8222d49bd74a

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Այս օրը հերոսներինն է, որոնք կյանքով երկիր են պաշտպանում ու կյանք են տվել, որ մենք ապրենք: Այսօր նրանց մայրերի օրն է, այսօր սուրբ օր է:

Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա:

Այսօր բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք անձնական օգուտներ են քաղել բանակից ու ստվերել իրական զինվորականի հեղինակությունը, որոնք անձնական հարստություն են կուտակել բանակի հաշվին, բայց հիմա անամոթ պաշտպանության տակ են, քանի որ զազիր պահվածքի շնորհիվ իշխանության մաս են:

Մեր բանակը մեր մասնիկն է` մեզանից յուրաքանչյուրի զավակը կամ հայրը, եղբայրը կամ ընկերը:

Այսօր առավել, քան երբևէ ամուր ու հաստատակամ պետք է կանգնած լինենք մեր զինվորի ու սպայի կողքին:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ կյանքով սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում՝ լինենք լիովին պատրաստ:

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն:

Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»:

--00—ՅՄ