Խնդիրը լուծելու համար պետք է համակարգել քայլերը. Լավրովը և Ֆիդանը՝ Հարավային Կովկասում վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

photo_2024-01-23_11-03-42

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հանդիպել է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունները։

Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ, ինչպես նաև հաստատել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակարգելու անհրաժեշտությունը։

«Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Սև ծովի գոտում, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ